Ավետյաց երկիրը ՀՀ-ն է․ մենք շատ հաճախ մտովի և ոչ մտովի դուրս ենք գալիս այստեղից, այդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի և ոչ մտովի մտնել այս տարածք․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվետյաց երկիրը ՀՀ-ն է․ մենք շատ հաճախ մտովի և ոչ մտովի դուրս ենք գալիս այստեղից, այդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի և ոչ մտովի մտնել այս տարածք։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավետյաց երկիրը ՀՀ-ն է, բայց եթե մենք այստեղ ենք ինչի՞ պիտի ճամփորդենք և հասնենք այստեղ։
Որովհետև մենք մարմնով ենք այստեղ, բայց մտքով միշտ չի, որ այստեղ ենք։
Մենք շատ հաճախ մտքով դուրս ենք էս տարածքից և էն ճանապարհները, որոնցով մտովի մենք դուրս ենք գալիս և երբեմն ոչ միայն մտովի, էդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի և ոչ մտովի մտնել էս տարածք»,- ասել է նա։