ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Պապյանը` «ՍԱՍ»–ի Արտակի բիզնես–ապագայի և Երևանի ավագանու ընտրությունների մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է արձանագրել, որ քաղաքագետ Արա Պապյանի կանխատեսումներն իրականություն են դարձել: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում նա նշել էր, որ նոր Ընտրական օրենսգրքով, եթե ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները և դաշինքները կարողանան անցողիկ շեմերը հաղթահարել, միևնույն է` Հանրապետական կուսակցությանը բաժին հասած ձայները կկազմեն ընդհանուր ձայների 50%–ից ավելին:

Խոսելով ընտրություններից առաջ ուսուցիչների և ընտրություններից հետո «ՍԱՍ»–ի աշխատակիցների ձայնագրությունների մասին, նա նշեց, որ առաջինի դեպքում եթե այն ազատ և արդար ընտրությունների համար պայքար էր, ապա երկրորդ ձայնագրությունը շրջանառության մեջ դնելը «կոմպրոմատների» պայքարի է նման: Ա. Պապյանի կարծիքով, դա կարող է կազմակերպված լինել և՛ ոստիկանության, և՛ աշխատակիցների, և թե՛ յուրայիններից որևէ մեկի կողմից:

«Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ միայն Արտակ Սարգսյանը, այլև շատերը նման մեթոդներով պետք է ձայներ հավաքեին: Եվ բնական է, որ նրանք պետք է օգտագործեին իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները: Եվ այն, որ դա օրենքի խախտում է, միանշանակ է: Ուրիշ հարց է, թե ինչու է հենց նրանը «բացահայտվել»: Տարբեր տեղերից լուրեր կան, որ բոլոր տեղերում էլ նույն ոճով են «աշխատել» և աշխատանքից չհեռացնելու պայմանով աշխատակիցներին ստիպել են ցուցակներ ներկայացնել»,– ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ նմանատիպ այլ ձայնագրություններ նույնպես հայտնվեն, իսկ ստեղծված իրավիճակից կօգտվեն թե՛ իշխանությունները, թե՛ այս կամ այն անհատները: Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, Ա. Պապյանի կարծիքով այն շարունակելու է վատանալ, քանի որ իշխանությունների «ընտրյալները» նախկինի նման այլևս չեն կարողանալու օգտվել ճոխ պայմաններից: Եվ թեև «ՍԱՍ»–ի Արտակի շուրջ ստեղծված ինտրիգը որևէ իրավական հետևանքներ էլ չունենա, սակայն իրարից բիզնեսներ խլելու նոր փուլ կսկսվի:

«Մեզ մոտ ամեն ինչ գերքաղաքականացված և կուսակցականացված է, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունն էր որոշում, թե ով պետք է դատվի, ով՝ ոչ: Նույն իրավիճակն է նաև այսօր: Ամենայն հավանականությամբ նրան կստիպեն որևէ բիզնեսից հրաժարվել, քանի որ ինչ վատ պատառ է ասենք՝ «ՍԱՍ»–ի Արտակի բիզնեսը»,– ասաց Ա. Պապյանը:

Խոսելով մայիսի 14–ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, նրա կարծիքով թեև «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանին» չեն միավորվի ՀՀԿ–ի դեմ, սակայն երեք ուժերն էլ ներկայացված կլինեն ավագանիում, իսկ ՀՀԿ–ն կրկին կկարողանա հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Երկրորդ տեղում կլինի «Ելք»–ը, երրորդ տեղում՝ «Երկիր Ծիրանին»: Արա Պապյանի կարծիքով ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չեն լինի, քանի որ այն խորհրդարանական ընտրությունների կրկնօրինակը կլինի:

«Որպեսզի «Ելք» դաշինքին հաջողվի 50%–ից ավելի ձայն հավաքել, պետք է մեզ մոտ արդար ընտրություններ լինեն: Հիմա էլ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, նույն հաջողությամբ կաշխատեն Տարոն Մարգարյանի օգտին: Եվ եթե այն ժամանակ «ՍԱՍ»–ի կամ Լֆիկի ժողովրդին ասում էին «կգնաք այս կամ այն անձին կքվեարկեք», հիմա էլ կասեն՝ «կգնաք Տարոնի համար կքվեարկեք»: Այդքան բան: Եվ պետք չէ մոռանալ նաև, որ մեր պետական ապարատի 80%–ը Երևանում է գրանցված և նրանք բոլորը պետք է ՀՀԿ–ի օգտին քվեարկեն: Սա կրկին շատ վատ հետևանքների կհանգեցնի, քանի որ երբ սեփական ժողովրդին զրկում են խաղաղ և օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու հնարավորությունից, ապա մի մասը բռնում է գաղթի ճանապարհը, մյուսները՝ ընտրում են այլ միջոցներով փոփոխություններ կատարելու ճանապարհը»,– ասաց Ա. Պապյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular