Հայաստանն իր գործողություններով դավաճանում է սեփական ժողովրդին. Զախարովան՝ Միրզոյանի հայտարարության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Մոսկվան այժմ խոսում են տարբեր լեզուներով, և որ Երևանի հիմնական գործընկերները ԵՄ-ն և ԱՄՆ-ն են:
«Այդպիսի մարդիկ երկիրը տանում են փակուղի։ Միրզոյանը, խոսելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականության մասին, ասել էր, որ չի կարող կանխատեսել ապագան: Տարօրինակ է, քանի որ իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները սովորաբար ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ստեղծում են այն: Նրանք կարող ենք կանխատեսել միտումներն ու ասել, որ ամեն ինչ կանեն բացասական սցենարը կանխելու համար: Ցավալի է պարոն Միրզոյանից նման բան լսելը», - ասել է Զախարովան՝ կոչ անելով հաշվի առնել առաջին հերթին ժողովրդի շահերը: