ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ի նկատմամբ. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Սահմանադրությամբ այդ երկիրն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում, այլ հռչակել է` 1918-20 թթ-ի Ադրբեջանի իրավահաջորդը:

«Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ադրբեջանի Սահմանադրությունը իր մեջ տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Խնդրել էինք նաև պարզաբանել, թե Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկվո՞ւմ է Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը:

Ի պատասխան մեր այս հարցմանը` ԱԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչել են 1991 թ-ի Ալմա -Աթայի հռչակագրի հիման վրա։ «Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շոռլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023 թ-ի մայիսին 14-ին և հուլիսի 15-ի հանդիպման ժամանակ Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։

Միևնույն ժամանակ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմն առաջնորդվում է հանրահռչակված սկզբունքներով։

Հատկանշական է, որ ԱԳՆ-ի վկայակոչած հրահռչակած սկզբունքները չեն խանգարում Ադրբեջանի նախագահին խնդիրներ տեսնել ՀՀ Սահմանադրության մեջ և պահանջներ ներկայացնել։

Մասնավորապես, 2024 փետրվարի 1-ին ագրեսոր Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե. «Հայաստանի անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը (նկատի ունի Արցախը-խմբ.) Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ: Բացի այդ, Հայաստանի նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերում ևս կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ, բազմաթիվ կոնվենցիաներում և այլ փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը, կան բազմաթիվ վերապահումներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ < ... > Խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ հավակնություններին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության և նորմատիվ-իրավական այլ փաստաթղթերի մեջ»:

Դատելով ՀՀ ԱԳՆ-ի պատասխանից` այս գերատեսչությունը չի պաշտպանում ՀՀ ազգային շահը` Ադրբեջանի հետ բանակցություններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular