ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


114 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Վենեսուելայի բնակիչ Խուան Վիսենտե Պերես Մորան։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«114 տարեկանում մահացել է Խուան Վիսենտե Պերես Մորան, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Ես ցավակցում եմ նրա ընտանիքին և  Էլ Կոբրե քաղաքի  (երկարակյացն այդտեղ է ծնվել) բոլոր բնակիչներին»,- գրել է Մադուրոն X-ում:

Պերես Մորան մահացել է 114 տարեկան և 339 օրական հասակում՝  շնչառական բարդությունների պատճառով, հայտնում է El Nacional թերթը։

2022 թվականի փետրվարի 4-ին նա գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ։

Պերես Մորան իր երկարակեցությունը վերագրել է «մշտապես աշխատելուն, լավ հանգստին, վաղ քնելուն և ամեն օր մեկ բաժակ կոնյակ խմելուն»:

Տղամարդն ուներ 11 երեխա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular