ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք պետք է պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը». Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ի երեկոյան ժամը 18․00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրվել է «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կուսակցության հիմնադիր համագումարին ներկայացնելու է իր մոտեցումները, կուսակցության նպատակները և հետագա գործունեությունը՝ գործող իշխանությունների դեմ պայքարի վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ նշել էր Կարապետյանը, կուսակցության ստեղծումով «Համահայկական ճակատ» շարժումը չի դադարում գոյություն ունենալուց, ընդհակառակը, ըստ գներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ այն պահպանելու է թե՛ շարժման, թե՛ կառույցների ուժը, հզորությունը։

Ըստ տեղեկությունների, համագումարին հարյուրավոր մարդիկ են մասնակցելու, այդ թվում՝ «Համահայկական ճակատ» շարժմանն անդամակցող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բազմաթիվ քաղաքական ուժեր արդեն համախմբվել են «Համահայկական ճակատ» շարժման շուրջը, իսկ կուսակցության ստեղծումից հետո բոլոր այդ միավորները պահպանելու են իրենց կառուցվածքը և շարունակելու են համագործակցությունը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը չի գալիս փոխարինելու շարժմանը, այլ ընդամենը փոխլրացնելու և ավելի հզորացնելու շարժումը։ Արշակ Կարապետյանի խոսքով՝ կուսակցություն ստեղծելու գաղափարին հանգել է բազմաթիվ փորձագետների հետ քննարկումների արդյունքում՝ գիտակցելով, որ միայն ինստիտուցիոնալ եղանակով կա տարբերակ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու և Հայաստանը զարգացման նոր ռելսերի վրա դնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ուղերձով դիմել է պահեստազորի սպաներին, գիտական ոլորտի աշխատակիցներին, բժիշկներին, ամբողջ կրթական համակարգի ներկայացուցիչներին, մշակույթի և արվեստի գործիչներին, որ միասին քննարկեն, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան։ Արշակ Կարապետյանի խոսքով, բազմիցս կանգնած ենք եղել ոչնչացման առջև, միշտ գլուխներս բարձր ենք այդտեղից դուրս եկել։ «Մենք, նույնիսկ պարտվելով մարտի դաշտում, կրկին վերականգնվել ենք, հաղթել ենք նույն այդ մարտի դաշտում, մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեր ընկերները, իսկ ովքեր են մեր ոչ այդքան լավը ցանկացողները, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ»,- ասել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ մեզ` սերունդները չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ։ «Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերնդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- ուղերձում նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular