ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զվարթնոցից վիրավոր տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Գագիկ Պ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Վարորդին, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Միքայելյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ, երեկ՝ ապրիլի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ նշանակված Արթուր Բդոյանը, ով վթարից հետո դեպքի վայրով անցնելիս է եղել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ:  

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է, ու մինչ նրանց ժամանումը, հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել արհեստական խցանում:

Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Առաքելյանն ու Կարեն Աթոյանը:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհ» դեպարտամենտի աշխատակիցները, ովքեր սպասում են, մինչև քննչական գործողություններն ավարտվեն, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչների հետ կոտրված երկաթե էլեկտրասյունը փոխարինեն նորով:

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Զվարթնոց գյուղում «Toyota»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել. վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. նրան հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular