ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինաս և Եղիշե Հակոբյաններին ադրբեջանցիները գնդակահարել են սեփական տան մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հադրութից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող Նորաշեն գյուղում էին ապրում հայր ու որդի Մինաս և Եղիշե Հակոբյաները։ Մինաս Հակոբյանը 66-ամյա կենսաթոշակառու էր, չէր աշխատում, իսկ Եղիշեն 38 տարեկան էր, Նորաշենի մոտակայքում գտնվող անասնապահական ֆերմայում հովիվ էր աշխատում և այդպես վաստակում իր և հոր ապրուստը։

2020թ․ արցախյան պատերազմի ընթացքում Նորաշենն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ գյուղում մնացած Մինաս և Եղիշե Հակոբյանները սպանվեցին իրենց իսկ տան մեջ։ 

Հակոբյանները մինչև 1989 թվականն ապրել են Բաքվում, այնուհետև ջարդերից խուսափելու համար տեղափոխվել են Հադրութ, ապա որպես փախստական տուն են ստացել Նորաշեն գյուղում։ Մինաս Հակոբյանի կինը տարիներ առաջ մահացել է, և նա որդու հետ էր ապրում Նորաշենում։

44-օրյա պատերազմի օրերին, երբ գյուղը գրեթե դատարկված է եղել, Մինաս ու Եղիշե Հակոբյանները չեն ցանկացել լքել իրենց տունը, չեն հավատացել, որ ադրբեջանցիները կարող են իրենց գյուղը գրավել։ Նորաշեն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը պատմում է, որ պատերազմի օրերին մի քանի անգամ այցելել է Ավետիսյաններին, խնդրել, որպեսզի դուրս գան գյուղից, քանի որ ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում են եղել։ 

Արմեն Ավետիսյանը Հակոբյաններին վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 10-ին։ ՈՒԱԶ-ով գնացել է նրանց տուն, ավտոմեքենայի մեջ նորաշենցի մի կին և 12-ամյա երեխա են եղել։ Արմեն Ավետիսյանը պատմում է, որ ժամանակը շատ քիչ է եղել, ադրբեջանցիները գրեթե գյուղ էին մտել, երբ ինքը Հակոբյանների տան մոտ է եղել։ Մինաս Հակոբյանին իր տնից հանելու համար նույնիսկ ուժ է կիրառել, սակայն այդպես էլ չի կարողացել համոզել նրանց նստել մեքենան և գյուղից դուրս գալ։

«Մտել եմ իրանց տուն, հորը ասում եմ՝ թուրքերի ձենն արդեն լսվում ա, դու՛րս եկեք գնանք։ Ասում ա՝ ոչ մի բան էլ չկա, մերոնց գործերը լավ։ Ասում եմ՝ ի՞նչ ես խոսում, ընկի՛ առաջ, գնանք, ասում ա՝ չէ՛, ես իմ տնից դուրս չեմ գալու։ Վերջը, տեսա, որ դուրս չի գալիս, թևից բռնեցի, զոռով հանեցի հայաթ, ֆռաց ինձ խփեց, ասում ա՝ գնա՛ գործիդ, դու իմ հետ գործ չունես։ Հետո տղային բրթելով դուրս հանեցի մինչև ճանապարհը, որ նստի մեքենան, ասեց՝ ինքը որ դուրս չի գալիս, ես էլ չեմ գալիս։ Ես էլ դե ինչ անեի, արդեն վայրկյանների հարց էր։ Ավտոյի մեջ կինն ու էրեխեն լացում էին, մի կերպ, կրակոցների տակ էդ կնոջ ու էրեխու հետ դուրս եկա գյուղից»,- պատմում է Նորաշենի համայնքապետ Արմեն Ավետիսյանը։

Մինաս և Եղիշե Հակոբյանների աճյունները հայտնաբերվել են 2020թ․ դեկտեմբերի 5-ին։ Ըստ փորձաքննության տվյալների՝ հայրն ու որդին մահացել են գլխի հրազենային վնասվածքներից։ Մինաս և Եղիշե Հակոբյանները հուղարկավորված են Ալավերդիում, որտեղ ապրում է Մինաս Հակոբյանի քույրը։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները սպանել են Նորաշեն համայնքի 4 խաղաղ բնակչի։ Նրանցից Հմայակ Ավետիսյանի պատմությունը մենք արդեն ներկայացրել ենք։ Առաջիկայում կանդրադառնանք նաև նորաշենցի 83-ամյա Հենրիխ Միրզոյանի սպանությանը, ինչպես նաև կշարունակենք ներկայացնել քաղաքացիական մյուս զոհերի պատմությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular