ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ռուսական գործարանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր ուկրաինական անօդաչուները կրկին գրոհել են ռուսական գործարանները

Առնվազն յոթ մարդ վիրավորվել է այսօր առավոտյան Ռուսաստանի Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ РБК-Украина գործակալությունը հայտնում է, որ Թաթարստանի Հանրապետությունում հարձակման թիրախը եղել է իրանական կամիկաձե անօդաչու «Շահեդ»-ի հավաքման գործարանը, որն արտադրվում է Ռուսաստանում՝ «Geran-2» ապրանքանիշով։ Գործողությունն իրականացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը: Ինչպես գործակալությանը հայտնել է ուկրաինական հատուկ ծառայությունների աղբյուրը, հարձակման արդյունքում զգալի ավերվել են արտադրական օբյեկտները։

«Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։ Բացի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանից, նրա տարածքում է գտնվում նաև Elaz-Nefteproduct նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև՝ հանրակացարաններ ձեռնարկության աշխատակիցների համար։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածներն իրականացրել են UJ-22 Airborne անօդաչու թռչող սարքերը։ Այս անօդաչու թռչող սարքն ունի 4,6 մ թևերի բացվածք և կարող է տեղափոխել առնվազն 20 կգ պայթուցիկ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դրանց թռիչքի առավելագույն հեռահարությունը 800 կմ է։

Փետրվարին և մարտին ուկրաինացի զինվորականները առնվազն 13 հարձակում են իրականացրել Ռուսաստանի Դաշնության արևմտյան մասում տեղակայված ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։ Տարբեր գնահատականներով՝ Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ռուսական էներգետիկ օբյեկտները հարձակման են ենթարկվել առնվազն 37 անգամ, իսկ դեպքերի 80 տոկոսում մարտական անօդաչու սարքերը հասել են իրենց թիրախին։ Ռուսական ենթակառուցվածքին հասցված վնասն այնպիսին էր, որ ռուսական նավթավերամշակման գործարանների հզորության զգալի մասն անցել է վթարային ռեժիմի, և ՌԴ կառավարությունը արգելք է դրել բենզինի արտահանման վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular