ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը հայտարարել է 1000 և ավելի հեռահարությամբ անօդաչու թռչող սարքերի նախագծման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան զգալիորեն մեծացրել է հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ կհայտնվեն արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարքերի նախատիպերը։ Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարար Միխայիլ Ֆեդորովը երեքշաբթի օրը՝ ապրիլի 2-ին, Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերն իրենց զինանոցում արդեն ունեն մոդելներ, որոնք կարող են հաղթահարել ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն։ «Օգտագործվող անօդաչուների մեծ մասն ունի 700-ից 1000 կմ թռիչքի հեռահարություն: Բայց այժմ կան մոդելներ, որոնք կարող են թռչել ավելի քան 1000 կմ հեռավորության վրա»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուկրաինական վերջին հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա իրականացվում են մինչև 1000 կիլոմետր թռչող անօդաչու թռչող սարքերով։

Ֆեդորովն ասել է, որ 2024 թվականին Ուկրաինան 10 անգամ կավելացնի հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախորդ տարվա համեմատ։ «Այսօր մենք ունենք բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում են նման անօդաչու սարքեր, և դրանց արտադրությունն աճում է»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular