Մեր առաքելությունը Կապանում կատարված է, ևս 9 մարզում մեզ սպասում են բռնի տեղահանված հայրենակիցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։
Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են ևս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:
Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում»,- նշել է նա: