«Դվին հյուրանոցային համալիր»-ը կարծում է, որ «գոլդ» համարանիշների աճուրդի արդյունքն օրինաչափ չէ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն ներկայացուցչական կարիքները հոգալու համար մասնակցել է 000 OO 01 համարանիշի ձեռքբերման համար կազմակերպված աճուրդին:
Այժմ իրավաբանական խումբն աճուրդի արդյունքներն անվավեր ճանաչելու և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու համար հայց է ներկայացրել դատարան:
Պարզաբանում ենք, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ աճուրդի արդյունքն օրինաչափ չէ,-նշված է համալիրի հայտարարությունում: