ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը որոշել է ռազմական էսկալացիայի գնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ օրում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկու դեպքում էլ հերքել է տարածված տեղեկութոյւնները, անգամ հերքումներ են տարածել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը և, որքան էլ զարմանալի է, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինյին։

Երեկ էլ նրանց է միացել ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, թե հնչող հռետորաբանութունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության սրման և ռազմական գործողությունների։

Մինչ Եվրամիությունը հստակ արձանագրում է ադրբեջանական գերատեսչությունների ապատեղեկատվությունը, Միլլերը կարծես հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկու կողմերին էլ կոչ անում վերջ տալ ագրեսիվ հռետորաբանությանը։ Առնվազն տարօրինակ է նման հայտարարութունը, հայկական կողմը ոչ միայն ագրեսիվ հռետորաբանություն չի բանեցնում, այլ ամեն գնով, անգամ սեփական արժանապատվության հաշվին, փորձում է խաղաղասեր ներկայանալ։

Ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ ԱՄՆ նման դիրքորոշումը առնվազն տարօրինակ է և հակասում է իրենց ավելի վաղ արած հայտարարություններին։

Բրյուսելում կայանալիք հանդիպմանը ի սկզբանե հայտարարվել էր , թե քննարկելու են Հայաստանի դիմակայունությունը, այժմ արդեն Արևմուտքը խոսում է բացառապես տնտեսական օգնության մասին և ռազմական դիմակայության վերաբերյալ հայտարարությունները բացակայում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ ներկայացուցիչների շուրթերից։ Ի վերջո չի բացառվում, որ ապրիլի 5-ին հերթապահ ինչ-որ հայտարարություն ստորագրվի։

Դա, ի դեպ, բավականին լուրջ կազդի նաև նույն Արևմուտքի հեղինակության վրա։

Նախապես հռչակված նպատակները որոշակի սպասումներ են առաջացրել հայ հասարակության մի հատվածի մոտ և հերթական հիասթափությունն է սպասվում։

Լիլիթ Անտոնյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular