ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե, չեն սիրում «փոխզիջում» բառը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս օրերին բավականին ագրեսիվ քարոզչություն է ծավալել՝ նպատակ հետապնդելով արդարացնել Հայաստանի տարածքը թշնամուն նվիրելու իր կործանիչ մտադրությունը, եթե կուզեք՝ որոշումը: Փաշինյանը մե՛կ անձամբ է մեկնում Տավուշ ու, սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը պատերազմով ահաբեկելով, հայտարարում, թե պետք է այդ գյուղերի մերձակա տարածքները զիջել, հենց այնպես նվիրել թշնամուն, մե՛կ այդ թեզերը գեներացնում է իր քպականների հետ մարզային հանդիպումների ժամանակ, մե՛կ նրա «զինակիցներն» են նույն բաները հայտարարում:

Հետո Փաշինյանը նենգախեղված մոտեցումներով հայտարարում է, թե այն, ինչ ցանկանում է նվիրել թշնամուն, հայկական տարածքներ չեն ու երբեք հայկական չեն էլ եղել: Բայց հարցն այս դեպքում Փաշինյանի ու նրա «առաջին պլանի» ներկայացուցիչների ընթացիկ մանիպուլ յացիաները չեն միայն: Դրանք՝ իրենց հերթին, և դրանց, մեծ հաշվով, ամենօրյա ռեժիմով անդրադառնում ենք: Մեծ հաշվով, Տավուշի մարզի մի զգալի հատված թշնամուն նվիրելու փաշինյանական մտասևեռման առանցքային ու, արդեն շատ-շատերի համար բացահայտ առանցքային նպատակը Հայաստանի զինված ուժերի ամենից պաշտպանված և ուժեղ բնագծերից մեկը ջախջախելն է, թշնամու հետագա առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:

Ի լրումն, դրա հետևանքով թշնամին Տավուշի մարզը կվերածի կտրտված «անկլավների»՝ դրա ամբողջ ծանր հետևանքներով: Մի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանից ու նրան երկրորդող նիկոլփաշինյաններից շարունակ միայն զիջելու, հանձնելու, տալու մասին է հանրությունը լսում: Ինչպե՞ս բնորոշել սա: Այս հարցում, կարծում ենք, մեզ անուղղակիորեն «կօգնի»... Նիկոլ Փաշինյանը: Ահավասիկ, 2016 թվականի օգոստոսի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ ԱԺ պատգամավոր) ուղիղ միացման ընթացքում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով: Չենք ափսոսա թերթի տարածքը և կմեջբերենք 2016-ի «մատոռով» Նիկոլ Փաշինյանի խոսքի այս հատվածը. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլ յացիայի, համենայն դեպս, այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:

Առհասարակ, նախքան 2018 թվականը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպականները մի այլ կարգի «վատանում» էին, երբ այն ժամանակվա իշխանություններն, օրինակ՝ արտաբերում էին «փոխզիջում» բառը: «Նախահեղափոխական» նիկոլականները այդ ժամանակ դիրքավորվում էին որպես երդվյալ «ոչմիթիզական», հեգնում էին՝ «ինչ փոխզիջում-մոխզիջում...»: Թեպետ, ինչո՞ւ նկարագրենք, եթե կարելի է պարզապես մեջբերել արձանագրված ելույթներից հատվածներ: Խնդրեմ, հիացեք. «Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել էն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է քննարկել և ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 24ին տված հարցազրույցում:

Տեսնո՞ւմ եք, նա «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից ուզում էր արմատախիլ անել: Բայց դառնալով իշխանություն, արմատախիլ արեց «հաղթանակ», «ազատագրում», «Արցախ», «տոն», «ուրախություն» բառերը, արմատախիլ արեց հայությանը Արցախից, իսկ հիմա էլ, ըստ էության, ուզում է հայությանն արմատախիլ անել Տավուշից: Դե, չի՛ սիրում նա «փոխզիջում» բառը: Ավելին. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թ. մարտի 30-ին, մամուլի ասուլիսում:

2018 թ. իշխանազավթման օպերացիայի հետևանքով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին նույնպես ասել է նույնը. «Փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է»: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ: Ճիշտ է՝ զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է ու պատրաստվում է էլի զիջել ու զիջել: Ըստ որում՝ միակողմանիորեն, հաճախ՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմակայության, տալիս է ու տալիս, և այդ զիջողականության վերջը չի երևում: Այսինքն, ինչ-որ առումով անկեղծ էր «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անելու իր մտադրության մեջ. այդպես էլ արեցին, որովհետև փաստացի իրենց համար միակ ընդունելին, միակ կրեդոն ուղղակի զիջումներն են, միակողմանի հանձնելն ու տալը: Այո, թշնամուն միակողմանի զիջումներ անելու հարցում անհողդողդ ու հաստատակամ են, հետևողական ու կոշտ: Այնքան հետևողական ու կոշտ, որ թշնամու խոսույթը որդեգրած՝ գնում են հայ մարդկանց ահաբեկելու, թե ձեր գյուղերը տվեք, ձեր երեխաների կենսատարածքը ոչնչացրեք, ձեր ապրելու իրավունքը ուրացեք և ինչ ունեք-չունեք՝ տվեք, հակառակ դեպքում՝ թշնամին պատերազմ կսկսի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular