ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է ՀՀ-ի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը․ ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է իր ինքնիշխան տարածքը կարգավորված պետական սահմանների շրջանակներում, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես նրանք արձագանքեցին Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։

«Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Որովհետև, համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- ասվում է կազմակերպությունում։ Այնտեղ հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»:

Մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպությունը և Ռուսաստանը «հստակ դիրքորոշում» են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» է Մոսկվայի և կազմակերպության համար։ «Սակայն, երբ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծն անցել է, ՀԱՊԿ-ը չարեց այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել էր վարչապետը։ Այնուհետև եղան «Ադրբեջանի ներխուժումները 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին»,- հավելել է Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular