ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողների մահվան քանի՞ դեպք է արձանագրվել 2023-ին․ նոր տվյալներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել (2022 թվականին՝ 32)։ Այս մասին տվյալներ է հրապարակել ՀՀ գլխավոր դատախազությունն իր 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։ 

Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան դեպքերի 22 դեպքով կամ 69 տոկոսով աճ (2022 թվականին՝ 32)։ Նշված ցուցանիշը պայմանավորող էական գործոն է հանդիսացել Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքը, ինչպես նաև աճ է գրանցվել հակառակորդի կողմից կատարված սպանությունների դեպքերի թվում (2022 թվականին՝ 14, 2023 թվականին՝ 19)։ Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող՝ նախորդ տարվա 959-ի դիմաց. նվազում է արձանագրվել 314-ով, կամ 33 տոկոսով։

Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդորդման համաձայն՝ 67 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 71), 532-ը` միջին ծանրության, թեթև և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 679), իսկ 46-ի ծանրության աստիճանը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարզված չի եղել (2022 թվականին՝ 0):

Վերոնշյալ 645-ից 343 կամ 53.1 տոկոս դեպքերով մարմնական վնասվածքը պատճառվել է հանցագործությունների հետևանքով (2022 թվականին՝ 380-ը կամ 39.6 տոկոսը)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular