ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԿԵ փոխնախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից:

Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել Հայաստանի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» (ՍՆՏԶ) վերաբերյալ մի շարք հարցեր: Տերտերյանը և ՀԲ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների ընթացքից, քննարկել են «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող գործողությունների նոր վեցամսյա ծրագիրը: 

Նախարարի տեղակալը և Իվան Դրաբեկը քննարկել են նաև դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության հետ կապված հարցեր: Դրաբեկը նշել է, որ առկա են հնարավորություններ վերանորոգելու, վերազինելու մի շարք մանկապարտեզներ կամ դպրոցներ: 

Կարևոր համարելով այս նախաձեռնությունը՝ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները դպրոցների և մանկապարտեզների շինարարության հետ կապված՝ հավելելով, որ այս ծրագիրn աջակցություն կլինի կառավարությանը նշված ոլորտում: 

Հանդիպման ընթացքում Տերտերյանը ներկայացրել է համայնքահեն մի շարք հարցեր, խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը վերաբերող թեմաներից, կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից, որոշ համայնքներում իրակակացվող մասնակցային բյուջետավորման գործընթացից: 

Կարևոր համարելով ծրագրի շարունակականությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում ունենալ և քննարկել հետագա գործունեության հետ կապված հարցերը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular