Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, խաղողի այգիներում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակավույսերի աճն ու զարգացումը։ Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Առանձին լեռնային շրջաններում բազմամայա միջին ժամկետներին մոտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է։
Արարատյան դաշտում դեղձենու բողբոջները բացվել են, խաղողի այգիներում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ:
Նախալեռնային շրջաններում հնդավորների բողբոջներն ուռչել են, Մեղրիում առաջացել են սերկևիլի, ընկուզենու առաջին տերևները», - ասված է հաղորդագրության մեջ: