ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը․ ամփոփում

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամփոփվել են 2023թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքներն արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։

Ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2023թ․ ընթացքում էականորեն ավելացնել դատարան ուղարկվող վարույթները։ Մասնավորապես վերոնշյալ 1326 վարույթներից 133-ի նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, այն դեպքում երբ 2022թ․-ին քննված 1218 վարույթից դատարան էր ուղարկվել 76-ը՝  122 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Այսինքն նախորդող արվա համեմատ դատարան ուղարկված վարույթները 2023թ․ աճել են շուրջ 75 տոկոսով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների քանակը՝ 190 տոկոսով։

214 վարույթ կարճվել  է, որից 176-ը  ռեաբիլիտացնող, 38-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել  է  այլ մարմին, 106 վարույթ՝ միացվել է, 599-ը փոխանցվել է 2024թ.:

Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեում 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝

·               պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,

·               ուսումնական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու կամ այդ գումարները յուրացնելուն,

·               սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին, այդ թվում կաշառք ստանալուն, տալուն և կաշառքի միջնորդությանը,  

·               ուսումնական, պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,

·               պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն,

·               գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփութությանը, 

·               փողերի լվացմանը և այլն։

·               Տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է դրսևորվել հատկապես սխեմատիկ բնույթ կրող առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։ Դրանց ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև 2024թ․ ընթացքում:  Դրանցից են, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում առերևույթ չարաշահումները։

Մինչդատական վարույթի ընթացքում 2023թ․ ավարտված միայն կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով պատճառված գույքային ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 8մլրդ 720մլն ՀՀ դրամ, որից 4մլրդ 320մլն-ը՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասն է, մնացածը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Պատճառված վնասներից 2023թ․ ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը։

Քրեական վարույթներով վնասի վերականգնման իրավական երաշխիքների ապահովման նպատակով արգելանք է կիրառվել շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի չափով գույքի նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular