ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի բանակը 2 շաբաթ անց լքել է Գազայի «Ալ Շիֆա» հիվանդանոցը՝ իր հետևից թողնելով ավերակներ, դիեր (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը երկու շաբաթ տևած գործողությունից հետո իր ուժերը դուրս է բերել Գազայի հատվածի «Ալ Շիֆա» գլխավոր հիվանդանոցային համալիրից՝ իր հետևում թողնելով ավերակներ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դրանից հետո հարյուրավոր մարդիկ վերադարձել են հիվանդանոց, ինչպես նաև հարակից տարածքներ: Նրանք մի քանի դի են հայտնաբերել հիվանդանոցի ներսում և դրսում:

Զինվորականները ռեյդը նկարագրել են որպես վերջին տասնամյակների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև ամենաարյունալի հակամարտության ամենահաջող գործողություններից մեկը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի առնվազն 200 զինյալի, այդ թվում՝ բարձրաստիճան օպերատիվ աշխատողների, և որ հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ առգրավել է զենք, արժեքավոր հետախուզական տեղեկություններ, ինչպես նաև կանխիկ գումար:

Գազայի քաղաքացի Մուհամմեդ Մահդին, առաջիններից մեկը, որ վերադարձել է, նկարագրել է «տոտալ ավերման» տեսարանը: Նրա խոսքով՝ այրվել են մի քանի շենքեր։ Տարածքում նա գտել է վեց դի, այդ թվում՝ երկուսը հիվանդանոցի բակում։

Մեկ այլ բնակիչ՝ Յահիա Աբու Աուֆը, ասել է, որ դեռևս կան հիվանդներ, բուժաշխատողներ և տեղահանվածներ, որոնք ապաստանել են բժշկական համալիրի ներսում:

«Իրավիճակն աննկարագրելի է։ Օկուպացիան այստեղ ոչնչացրեց կյանքի ամբողջ զգացումը»,- ասել է նա:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական օդուժի ուժեղ հարվածներից և տանկային կրակից հետո «համալիրի ներսում և դրա շրջակայքում գտնվող շենքերի ավերածությունների մասշտաբները շատ մեծ են»:

«Տասնյակ դիեր, որոնցից մի քանիսը քայքայված, դուրս են բերվել «Ալ-Շիֆա» բժշկական համալիրից և շրջակայքից», - ասել է նախարարությունը՝ հավելելով, որ հիվանդանոցն այժմ «ամբողջովին շարքից դուրս է եկել»:

The hospital has been the site of a major military operation conducted by the IDFHundreds of people returned to Al-Shifa Hospital in Gaza City, and the surrounding area, after the withdrawal early on MondayPalestinians found bodies inside and outside the facilityThe IDF launched its raid two weeks ago, and left in the early hour of the morningIsrael has killed nearly 33,000 people, most of whom are civiliansA man is seen standing next to medical equipment at Al-Shifa Hospital in Gaza CityAn inside view of the Al-Shifa Hospital in GazaA doctor told AFP more than 20 bodies had been recoveredPalestinians say Israeli troops forcibly evacuated homes near Al-Shifa Hospital in downtown Gaza CityThe military had previously raided Al-Shifa, Gaza's largest hospital, in November, after saying Hamas maintained an elaborate command and control centre inside and beneath the compoundAt least 21 patients have died since the raid began, World Health Organization Director-General Tedros Adhanom Ghebreyesus saidA top UN official said over a hundred patients were still inside the compound, including four children and 28 critical patientsThe UN said there were no diapers, urine bags or water to clean wounds, and that many patients suffered from infected wounds and dehydrationThe hospital was left completely destroyedLess than a third of the Gaza Strip's 36 hospitals remain at least partially open, after Israel spent six months bombing vast swathes of the enclaveIsrael has accused Hamas of using hospitals for military purposes and has raided several medical facilitiesCritics accuse the army of recklessly endangering civilians and of decimating a health sector already overwhelmed with war wounded

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular