ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ընդդիմադիրները կղեկավարեն 35 քաղաքում, իսկ Էրդողանի կուսակցությունը՝ 24. ԿԸՀ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կղեկավարի 35 քաղաքում, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը՝ 24: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը։

«Ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և որի հույսն ունեինք քաղաքային ընտրություններում», - ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին (մեջբերում է Anadolu-ն):

Էրդողանը կարծիք է հայտնել, որ ժողովուրդը ընտրության միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, և անկախ քվեարկության արդյունքներից՝ հաղթող է դարձել թուրքական ժողովրդավարությունը։ Նա նշել է, որ ընտրություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Էրդողանի խոսքով՝ դրանք «ոչ թե վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։

Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկա 4-5 տարիներին իր կուսակցությունը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրա։

Քվեաթերթիկների 93%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,7%: Ընտրությունների արդյունքներից հետո երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կպահպանեն իրենց պաշտոնները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular