Վթար՝ Նուբարաշենի խճուղում. բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 1-ինՙ ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ասիրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մալխասյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Մկրտչյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Volkswagen»-ի վարորդը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը մի քանի օր առաջ նշված հատվածում ասֆալտը քերելու և այն ասֆալտով չլցնելու հետևանքն է.
«Ամբողջ Նուբարաշենի խճուղին՝ դեպի Նուբարաշեն վարչական տարածք, այնքան շատ են փոսերը, որ մարդ չգիտի՝ որից փախցնի, ու Երևանի քաղաքապետարանը պետք է հետևություններ աներ և նրանք քաջ գիտեն, որ այսօր Մեռելոց է, գոնե դա հաշվի առնեին ու նշված ճանապարհահատվածի փոսերը լցնեին»: