«Զինկոմիսարիատները տղամարդկանց ծանուցումներ են ուղարկում»․ Արթուր Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2018թ. սրանց քայլերի հաջորդականությունը միշտ ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի, այն է՝ հանձնել թշնամուն Արցախը և ՀՀ տարածքները` դավադրաբար ու նենգ ճանապարհներով։
Եվ ահա հերթական ստոր քայլը, որը արդեն մի քանի օր է ջանասիրաբար իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ քաղաքների և գյուղերի տղամարդկանց հանդեպ։ Զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ, որպեսզի ներկայանան և մասնակցեն մեկամսյա զորահավաքներին։
Այդ կերպ այս խունտան փորձում է թշնшմու կողմից մոտալուտ հարձակման համար ապահովել առանց դիմադրության ճակատ։
Այս ամենի մասին այսօր ուղիղ եթերով կխոսեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ»։