ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզում շրջող անհայտ խմբավորում կա․ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան տիրույթում հանկարծ որոշել է շիրակցիներին մտահոգող մի լուրջ ինֆորմացիա հայտնել, գրել է․

«Սիրելի՜ Հայրենակիցներ, Շիրակի մարզի հարգելի՜ քաղաքացիներ, Վերջերս, անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ, ուսումնասիրություն է կատարում տարբեր` շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժ օգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ է անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին` առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում է իրերին, որոնք երեխաներն են հետո ձեռք տալու և շատ հնարավոր է վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում երեխաների քնասենյակը....

Թվարկելու շատ բան կա, խախտումները ահռելի են։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։ Նշեմ նաև, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կան գերատեսչություններ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ` հարկ եղած դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։ Վերոնշյալ կազմակերպության անդամները իրենց այցերի ժամանակ չեն ներկայանում որպես հասարակական կազմակերպություն` փորձ անելով պետական կառավարման հատուկ մարմինների անվան տակ թելադրողի դիրքում հանդես գալ և հրամաններ արձակել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման օգտագործում, որը նույնական է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին։

Այս անձինք, հատուկ ընտրելով հասարակական կազմակերպության այնպիսի անվանում, որը հանրության մոտ նույնականացվելու է պետական հատուկ ծառայության հետ, փորձում են ինքնահաստատվել` անգործության մեջ մեղադրելով պետական գերատեսչություններին։ Կարծում եմ այստեղ անելիք ունեն նաև ուժային կառույցները։ Ու վերջում. Սիրելի Շիրակցիներ, Խնդրում եմ չտրվե՜լ այդ ինքնակոչների սադրանքներին։

Նմանատիպ այցերի ժամանակ պահանջե՜ք, որ պատշաճ ներկայանան, եթե ներկայանում են որպես հասարակական կազմակերպություն` պահանջե՜ք ներկայացնեն այն հիմքերը, որով կարող են այց կատարել տվյալ հաստատություն, պարզե՜ք, արդյո՞ք իրենց հասարակական կազմակերպությունն ունի այդ ամենն իրականացնելու լիազորություն, մի՜ շփոթեք նրանց պետական հատուկ ծառայությունների հետ։ Եղե՜ք իրազեկ, իմացե՜ք Ձեր իրավունքները, դրանով իսկ պաշտպանված լինելով ինքնակոչների սադրանքներից»։


Մինչ պատգամավորն ամենայն լրջությամբ նման տեղեկություն է հայտնում, փորձեցինք Շիրակի մարզի դատախազությունից պարզել՝ ովքեր են այդ խմբավորումները, ինչ նպատակ են հետապնդում։ Դատախազությունից ոչ միայն զարմացան, այլև պնդեցին, որ մինչ այս պահը ոչ միայն որևէ դիմում-հաղորդագրություն չի ստացվել, այլ նման ինֆորմացիայի չեն էլ տիրապետում։ Շիրակցիների համար ևս տարակուսելի է, թե որտեղից եւ ինչպես պատգամավորը հայտնաբերեց, որ մարզում նման խմբավորումներ են գործում, որոնց հանդիպող դեռևս չի եղել։

«Հազար ներողություն, հարգելի պատգամավոր Սարուխանյան ջան ։ Այդ խումբը անվանում ունի՞ ։Այդ խմբի ղեկավարը անուն ունի՞ ։Ձեզ սազական չէ, որ գրեք «սառաֆաննի ռադիոյի» մակարդակի գրառումներ, հարգելի պատգամավոր։ Ես սա դիտարկում եմ անլուրջ և նմանեցնում եմ ինչ որ դեղին մամուլի։ Կխնդրեմ ձեզ, հանրությանը ավելին տեղեկացնենք։ Հույսով եմ կպատասխանեք ինձ »,-գրել է Դիաննա Կարապետյանը՝ հանդիմանելով պատգամավորին ։ Վերջինս, փոխարենը խնդրին անդրադառնալու,ֆեյսբուքյան օգտատիրոջը օնլայն դասընթաց է տալիս՝ տառասխալներնն ուղղելու համար ։ Մեկ այլ օգտատեր՝ Սուրեն Ղազարյանն էլ նկատում է․ «Իսկ ու՞ր են մեր պատկան մարմինները, եթե վերոնշյալ խումբը ապօրինի գործունեություն է ծավալում, ինչու՞ քր․ գործ չի հարուցվում»։ Այս օգտատիրոջն էլ պատգամավորը պատասխանել է, թե կան բողոքներ, ուսումնասիրվում է այս պահին։«Սարուխանյան ջան դա ձեր թողած բացն ,է եթե դուք չեք անում, իրենք են անում, Գյումրու համայնքապետարան և դպրոցներ քանի՞ անգամ եք այց կատարել»,-նշել է օգտատեր Վահագն Խաչատրյանը: Կարինե Հովհաննիսյանն  էլ հեգնում է ․ «Ոչինչ, կինոյի տղեն երազխաբ է եղել, իրականություն կվերադառնա, երբ մի օր փորձի մուտք գործել մեր աշխատասենյակ»։ Նման մեկնաբանությունները բազմաթիվ են, իսկ պատգամավորի հիմնավորումները՝ մեղմ ասած, անհեթեթ:

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular