ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սանրվածք «բոքս»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցավոք, շատ տղամարդիկ սովոր չեն պատշաճ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, այդ թվում` մազերի վիճակին. մաքուր մազեր, և վերջ:

Բայց լավ սանրվածքը լրացնում է ոչ միայն գեղեցիկ տիկնանց կերպարը: Յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ նույնպես չի կարող իրեն պատկերացնել առանց ոճային սանրվածքի։

Իսկ եթե դրա համար ժամանակ կամ ցանկություն չկա, ապա կարելի է ընտրել սանրվածք, որը կլուծի միանգամից մի քանի խնդիր։

Այն կլինի ժամանակակից, թրենդային, և միևնույն ժամանակ չի պահանջի հատուկ խնամք և ջանքեր։

Բոքս սանրվածքը հենց այսպիսին է: Այն դասական, պահպանողական սանրվածք է՝ կարճ կտրված մազեր, կոկիկ քունքային և գլխի հետին մասեր:

Այն իր կրողի կերպարին հաղորդում է գրավչություն և բրուտալություն: Ընդգծում է հաջողակ մարդու էլեգանտ ոճը, ով վստահ է իր և իր կարողությունների վրա։ Իսկ ինչպե՞ս է առաջացել բոքս սանրվածքը. այն թվագրվում է անցյալ դարով։ Սկզբում բոքս սանրվածք կրում էին միայն համանուն սպորտի՝ բռնցքամարտի պրոֆեսիոնալներն ու սիրահարները:

Այդ փաստը կարելի է բացատրել նրանով, որ այդ սանրվածքով նախատեսված մազերի երկարությունը 3-4 սմ-ից ոչ ավելի է, ինչը շատ հարմար է բռնցքամարտիկին ինտենսիվ մարզումների և մենամարտերի ժամանակ. մազերը չեն շեղում մարտից և չեն փակում աչքերը։ Հետագայում սանրվածքը գրավել է միլիոնավոր տղամարդկանց` ամբողջ աշխարհով մեկ: Այժմ տղամարդիկ հաջողությամբ համադրում են այն, թե՛ գործնական տեսքի, թե՛ առօրյա ոճի հետ։

Հայտնի մարդկանց շրջանում ևս կան բոքս սանրվածքի սիրահարներ։ Օրինակ` ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, իռլանդացի կինոդերասան Քոլին Ֆարելը, ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, դերասան Ուենթվորթ Միլլերը և շատ այլ աստղեր։

Ըստ երևույթին, տղամարդկանց բոքս սանրվածքը երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այդ ունիվերսալ սանրվածքն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի:

Որպես կանոն, այն ընտրում են պահպանողականները, ովքեր ամեն ինչում նախընտրում են հակիրճությունն ու զսպվածությունը։ Այն միշտ մազերը դարձնում է կոկիկ և խնամված: Սանրվածքը ոճավորում կամ այլ խնամք չի պահանջում անգամ լվանալուց հետո: Սանրվածքի գլխի գագաթային հատվածում մազերը ավելի երկար են լինում, որի շնորհիվ դեմքն ավելի կլոր չի երևում: Սանրվածքը հնարավորինս բացահայտում է իր տիրոջ դեմքը՝ ուշադրությունը կենտրոնացնելով աչքերի և շուրթերի դիմագծերի վրա։

Բացի դա, մարդիկ կարող են ինքնուրույն ստանալ այս սանրվածքը տանը, եթե ունեն մազ կտրող և հարդարող գործիք օգտագործելու հիմնական հմտություններ:

Ցանկացած տարիքի տղամարդ կարող է իրեն թույլ տալ այս ոճը՝ մեկ տարեկան երեխայից մինչև ալեհեր պապիկ:

Ավելորդ նյուանսների բացակայությունը և մազերի կարճությունը տղամարդու արտաքին տեսքին հաղորդում են շքեղություն, փայլ և յուրահատկություն։ Իսկ ո՞վ պետք է խուսափի բոքս սանրվածքից. ստորին հատվածը ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ ինչքան կարճ լինեն գլխի հետևի մազերը, այնքան ավելի հստակ կերևան գլխի սպիները, բշտիկները և անհարթությունները, եթե դրանք առկա են։

Այս սանրվածքից պետք է խուսափեն նաև շատ գեր մարդիկ, քանի որ կարճ մազերը «կոտրում» են կազմվածքը, նրանք, ըստ էության, ավելի գեր են երևում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular