ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ստեղծվել է «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, փոխանցում է «Առավոտ»-ը։

Սերոբ Անանյան․ «Խնդրում եմ մեզ պայքարի մեթոդ և պլան ասեք, ուղղություն և ճանապարհային քարտեզ»: Արմեն Աշոտյան․ Չեմ հավակնի ինչ-որ դեղատոմսեր առաջարկել, որոնք պարտադիր կլինեն: Թեպետ խորհուրդներիս և առաջարկներիս ի արձագանք դժվար թե որևէ մեկի մտքով անցնի ասել, թե «ձայնս տաք տեղից է դուրս գալիս»: Որովհետև 10 ամսյա կալանավորումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մեղմ ասած, լավագույն վայրը չէ Հայաստանում, իսկ ես իմ ձայնը անգամ այստեղ չեմ կտրել: Ուստի կառաջարկեմ հետևյալը: Իհարկե, մեծամասնությունը սպասում է հանրային ակցիաների, որոնք, իրոք, անխուսափելի են: Բայց մինչև այդ մակրոմակարդակի դիմադրություն, վստահ եմ, որ մեծ հնարավորություններ կան չսպասել այդ վերջնական և մեծ համախմբմանը և դժգոհությունն ա անհամաձայնությունը հայտնել ավելի փոքր խմբերով և ակցիաներով, որոնք կարելի է իրականացնել համակիրների և համախոհների ավելի փոքր խմբերով:

Չափազանց պիկետներ, ֆլեշմոբներ, բողոքի ակցիաներ, որոնք կապահովեն հանրային ուշադրություն, հանրային պրեսսից և հանրային դժգոհություն, կարելի է անել տարբեր դեսպանատների, պաշտոնյանների, դեսպանների, պետական հիմնարկների, հանրային օբյեկտների մոտ, հասարակական, մշակութային, մարզական միջոցառումների ժամանակ:

Ուզում եմ շեշտել, որ այս ամենը իրականացնելիս պետք է հետևել օրենքի պահանջներին, որպեսզի առիթ չտալ բռնաճնշումների սիրահար իշխանություններին: Բոլոր տրամաչափի նիկոլական պաշտոնյաները պետք է մշտապես դիսկոմֆորտ և անհարմարություններ զգան ամեն հանրային առիթով: Իսկ մակարդակում իրական համախմբման կարիք կա` սերտելով նախորդ անհաջողությունների դասերը և դրսևորելով զրո ամբիցիա և զրո հուսահատություն:

Կարինե Ասլանյան․ «Ադրբեջանի պատգամավորն ասում է՝ եթե չազատեք գյուղերը, մտնելու ենք մաքրենք, Նիկոլը ուղարկել է Ոսկեպար Ստյոպա Սաֆարյանին և Լևոն Շիրինյանին, որպեսզի խաբեն ժողովրդին, Նիկոլի այս տականքների դեմ ինչպես առնենք»:

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցի հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետև կարիք կա պայքարել ոչ թե հետևանքների, այլ պատճառի, ոչ թե ծառաների, այլ նրանց տիրոջ դեմ: Այն, որ Նիկոլը վաղուց է մի արատավոր լեգիոն, որոնք, աչքի են ընկնում կատարյալ անսկզբունքայնությամբ և անգերազանցելի բարոյազրկությամբ, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ, որ տարբեր օղակներում աշխատողներ կան, որոնք «տուն են պահում»` ուրիշի երեխաների տնազրկելով և ծնողազրկելով: Եթե Նիկոլը վաղուց իր հոգին վաճառել է սատանային, ապա իր ծառայամիտ վարյագներն իրենց հոգիները վաճառել են Նիկոլին:

Ուստի հանրային պայքարի էպիկենտրոնում պիտի լինի Փաշինյանը, ոչ թե իր մամելյուկները:

Գարիկ Մարդանյան․ «Նարեկին և Վազգենին նույնպես կալանավորեցին, քաղբանտարկյալների թիվը զուգընթաց շատանում է, դուք 11 ամիս բանտում եք, միջազգային խաղացողները ինչի՞ կոշտ քննադատություն չեն գալիս Նիկոլին»:

Արմեն Աշոտյան․ Իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ինչպես Սամսոնյանին և Սաղաթելյանին, այնպես էլ Հայաստանի ավելի «ստաժավոր» քաղբանտարկյալներին՝ Ասլանյանին, Մալյանին, այլոց: Շատ կարևոր է հալածվող և ազատազրկված մարդկանց համար պայքարին և հանրային ճնշմանը հաղորդել մշտական և հետևողական բնույթ: Քանի որ նիկոլական բռնաճնշումների նպատակներից մեկը վախի մթնոլորտի ստեղծումն է, առաջնային է նաև չվախենալ,չկոտրվելը, չլռելու և պայքարը շարունակել:

Չպիտի թույլ տաք , որ մեր ազատազրկումով Նիկոլը «բռնի ձեր վախը»:

Ինչ վերաբերում է միջազգային լռությանը, ապա հանրահայտ փաստ է, որ քանի դեռ Նիկոլը խաղում է Արևմուտքի կանոններով, այդ կառույցները հրապարակավ չեն քննադատի իրեն, բայց մասնագիտացված զեկույցներում կարձանագրեն Հայաստանում ժողովրդավարության և ազատությունների տեսանելի և աղաղակող հետընթացը: Իսկ գործող ռեժիմի ցինիկությունը հասել է այնտեղ, որ նրանք տակից խրախուսում էին Նավալնիի մահվան կապակցությամբ ակցիաները, բայց նույն Նավալնիի հետ միաժամանակ քաղբանտարկյալ ճանաչված ինձ արդեն 10 ամիս է՝ պահում են անազատության մեջ:

Մի խոսքով, Հայաստանում ստեղծվել է «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ` ՔԲ-ն ընդդեմ ՔՊ-ի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular