ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմքեր չունեմ կարծելու, թե Ռուսաստանը հրաժարվում է ստանձնած պարտավորություններից. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես, որպես դեսպան, հիմքեր չունեմ կարծելու, թե Ռուսաստանը հրաժարվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է մեր ունեցած պայմանագրով։ Այս մասին հայկական 24 News ԶԼՄ-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, եթե Ադրբեջանը ներխուժի հանրապետության տարածք։

«Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները հիմքեր չեն տալիս կասկածելու դրանում»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով՝ իրեն անհանգստացնում է այլ հարց՝ ի՞նչ նպատակ է հետապնդվում, «մեղմ ասած, ոչ բարեկամական» հայտարարություններով Ռուսաստանի հասցեին։

«Ի՞նչ նպատակ է հետապնդվում նման, մեղմ ասած՝ Ռուսաստանի հասցեին ոչ բարեկամական հայտարարություններով, որոնց մասին մենք հենց նոր խոսեցինք։ Պետք է, որպեսզի Ռուսաստանը կատարի՞ իր պարտավորությունները, թե՞  պետք է ստեղծել իրավիճակ, որպեսզի նա չկատարի այդ պարտավորությունները, որովհետեւ դա կծառայի որոշակի տրամաբանության»,- հարց է տվել Սերգեյ Կոպիրկինը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular