Ծեծկռտուք՝ «Քրեյզի» գիշերային ակումբում. ավելի քան 10 մարդ բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 30-ին մի խումբ պարեկներ Երևանի Մյասնիկյան պողոտայում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում՝ երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։ Այս մասին նշում է shamshyan.com կայքը։
Ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել 10-ից ավելի անձիք։ Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա Վահրամ Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ Հ․-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ապա այն վերածվել է ծեծկռտուքի։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։