ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական հեռուստաընկերությունը ցույց չտվեց վիճահարույց հարցազրույցները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական հեռուստատեսությունը շաբաթներ առաջ անոնս էր արել՝ ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցների մասին։ Այն պետք է եթեր հեռարձակվեր երեկ երեկոյան, սակայն այդպես էլ «ԱԶ» թիվիի եթերում չհայտնվեց։

Ըստ անոնսի՝ ադրբեջանցիները հարցազրույցներ էին արել Բաքվի բանտում պահվող և գերեվարված Արցախի նախկին նախագահ՝ Արայիկ Հարությունյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝ Լևոն Մնացականյանի հետ։ Թե ինչո՞ւ եթեր չի հեռարձակվել հաղորդումը` հեռուստաալիքից հայտարարել են, թե դա միայն իրենցից կախված չէ։

Անհրաժեշտ է հարցազրույցի հրապարակման համար որոշ ճշտումներ անել,- նշել են ադրբեջանական հեռուստաալիքից։ Ըստ երևույթին Բաքվում հասկացել են, որ պարտադրանքի և սպառնալիքի տակ վերցրած հարցազրույցները ոչ թե Հայաստանում հուսահատության և հիասթափության նոր ալիք է բարձրացնելու, այլ ընդհակառակը, նպաստելու է ժողովրդական համախմբմանը։

Ի վերջո, Հայաստանի ցանկացած քաղաքացի հասկանում է, որ ի՞նչ էլ որ այդ հաղորդմանը հայտարարեն Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ` դա չի կարող ճշմարտություն լինել, քանի որ ցուցմունքները և պատասխանները կորզվել են չափազանց ծայրահեղ իրավիճակում, գերության մեջ։

Անգամ Ժնևի կոնվենցիան է դատապարտում գերիներից հարցազրույց վերցնելու, նրանց պարտադրաբար հանրության աչքի առջև հարցաքննելու պրակտիկան։ Միգուցե Ադրբեջանը հասկացել է, որ իր քայը շատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ իր համար, քան ազդել Հայաստանի բնակչության վրա։

Արմինե Մանուկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular