ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular