ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով, 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է․ նրանք կալանավորված են

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ ամուսինները ապօրինի ձեռք են բերում և պատրաստում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ հետագա իրացման նպատակով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության հետ համագործակցությամբ Գառնի գյուղում ամուսինների վարձակալած առանձնատանը, այլ հասցեում, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում կատարված խուզարկություններով մաս-մաս, բազմաթիվ փաթեթներով հայտնաբերվել են ընդհանուր 66,91 գրամ «Մեֆեդրոն», մոտ 9 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են նաև սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա, մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ տարաներ՝ լցված տարբեր քիմիական նյութերով և պրեկուրսորներով, թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։

Նշված 4 անձինք միասին, շահադիտական նպատակով թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել և Գառնիի բնակիչ ամուսինների բնակության և հաշվառման հասցեներում պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի նշված «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու նպատակով ապօրինի ձեռք են բերել և պահել համապատասխան պրեկուրսորներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ խմբի 4 անդամներին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 394-րդ հոդվածի 1-ին մասով և 404-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջով է կիրառվել կալանավորումը։

Նշված 4 անձանց առնչությամբ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների իրացման ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular