ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեյշմանիոզ վարակը տարածվում է. աղքատի հիվանդություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր երկրի իշխանությունների թեթեւ ձեռքով երկիրն աղքատության ճիրանները նետելու, կանաչ տարածությունները անխնա ոչնչացնելու դառը պտուղներն արդեն կարելի է քաղել վարակիչ հիվանդությունների տեսքով:

Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտնում լեյշմանիոզ հիվանդությունը, որը մարդուն է փոխանցվում մլակների միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Մասնագետների հավաստմամբ, եթե 1969 թվականից մինչեւ 1999 թվականը մեր երկրում լեյշմանիոզ չի արձանագրվել, ապա դրանից հետո տարեկան գրանցվում է 14-15 դեպք: Ավելին, նույնիսկ աճման միտում է նկատվում: Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը հասել է 18-ի: Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն էլ չի ավարտվել, հիվանդության 6 դեպք է արձանագրվել: Ընդ որում՝ մեկը մահվան ելքով: 9 ամսական փոքրիկը վարակի զոհ է դարձել մի քանի օր առաջ: Մեկական մահ գրանցվել է 2008 եւ 2010 թվականներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում եւ կապված է սննդի անբավարարության, բնակչության տեղաշարժի, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Լեյշմանիոզն, ըստ նույն աղբյուրի, կապված է նաեւ շրջակա միջավայրի փոփոխությունների հետ, ինչպիսին, օրինակ, անտառահատումներն են, պատվարների կառուցումը, ոռոգման համակարգի ընդլայնումը եւ ուրբանիզացիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան գրանցվում է լեյշմանիոզի 1.3 միլիոն նոր դեպք եւ 20-30 հազար մահ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես վարակիչ այս հիվանդության վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում, օրինակ, թե ինչ դրսեւորումներ այն ունի, կանխարգելիչ ինչ միջոցառումներ են անհրաժեշտ եւ այլն: Նշվում է նաեւ, որ լեյշմանիոզի երեք տեսակներից Հայաստանում հանդիպում է մեկը, որով հիմնականում վարակվում են երեխաները: Իսկ աղքատության գործոնը գերատեսչությունը չի շեշտադրում:

Այսպիսով, առողջապահության նախարարությունը հայտնում է. «Լեյշմանիոզները վարակիչ հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները մակաբույծներ են: Լեյշմանիոզները դասակարգվում են 3 հիմնական տեսակի՝ ընդերային, մաշկալորձային եւ մաշկային: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: Լեյշմանիոզներն անմիջականորեն մարդուց մարդուն չեն կարող փոխանցվել, դրանք անցնում են մլակների խայթոցի միջոցով: Ընդերային լեյշմանիոզն առավել ծանր է ընթանում, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ուղեկցվում է երկարատեւ անկանոն տենդով, փայծախի չափերի մեծացումով, քաշի կորստով: Վաղ ախտորոշման եւ բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է: Լեյշմանիոզները տարածված են տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հարեւան երկրների սահմանակից տարածքներում: Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձեւերը: Ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ` լեյշմանիոզի դեպքերը գրեթե վերացվել են: Ներկայումս հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի հատուկենտ դեպքեր, հիմնականում՝ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում եւ Երեւանում՝ մինչեւ 2 տարեկան երեխաների շրջանում»:

Առողջապահության նախարարությունը նաեւ նշում է, թե նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը, եւ հիվանդը ստանա համապատասխան բուժում: Ի դեպ, վարակիչ այդ հիվանդության բուժումն իրականացվում է անվճար: Մեր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից նաեւ հավաստիացրին, որ Հայաստանն ապահովված է լեյշմանիոզի բուժման համար անհրաժեշտ դեղորայքով:

Ինչ վերաբերում է վարակից խուսափելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, մասնագետները խորհուրդ են տալիս մլակների խայթոցից պաշտպանվել` մանրավանդակ ցանցով ցանցապատելով բնակարանների դռներն ու պատուհանները, մարմնի բաց մասերը ծածկել հագուստով կամ մաշկը մշակել հատուկ վանող նյութերով, պարբերաբար եւ ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, քանի որ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում, պայքարել թափառող կենդանիների (շներ) դեմ:

Հ.Գ. Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այդ պահի դրությամբ լեյշմանիոզի դեմ բուժում է ստանում մեկ երեխա: Նա մեկ տարեկան է՝ Երեւանի բնակիչ: Ի դեպ, նախարարությունից նաեւ մանրամասնեցին, որ մայրաքաղաքում վարակվածները, ինչպես փորձն է ցույց տալիս, հիմնականում լինում են Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջանների բնակիչներ:

Սույն գերատեսչությունից նաեւ փոխանցեցին, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լեյշմանիոզի տարածվածությունն աճելու միտում ունի ամբողջ աշխարհում, ուստի անհրաժեշտ է բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, եւ հորդորել, որ նրանք բժշկի դիմեն վարակի յուրաքանչյուր կասկածի դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular