Մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ հունիսի 20-ից մեկնարկում են Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթեր, Ֆեյսբուքի իր էջում գրել է ANRIVA ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ շատ մեծ ջանքերի և երկար բանակցությունների արդյունքում Հայաստանը կունենա ևս մեկ՝ շատ կարևոր, ստրատեգիական ուղղություն: ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ հունիսի 20-ից մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթեր. թռիչքները շուտով հասանելի կլինեն մեր համակարգերում»,- գրել է Ստամբուլյանը:
Նրա խոսքով՝ Կահիրեի և Երևանի միջև օդային ուղիղ կապն իսկական իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ նաև Հայաստան-Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից, և նոր, հեռանկարային հնարավորություն է բոլոր ոլորտների զարգացման համար