ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ, «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»։

Նշենք, որ այդ իրադարձության մասին հայտարարվել էր անցյալ տարի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Փաշինյանի և ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ԵՀ ղեկավարը Հայաստանի վարչապետին պատմել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Բայց Երևանն այդ պահին չուներ համապատասխան պայմաններ, այսինքն՝ հստակորեն մատնանշված եվրոպամետ միտում։ Հիմա էլ դրանք այնքան էլ ակնհայտ չեն, թեև, ինչպես նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բրյուսելի և Երևանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելու, վիզաների ազատականացման բանակցությունների, «Խաղաղության եվրոպական հիմնադրամի»՝ Հայաստան մտնելու, ինչպես նաև հայկական ապրանքների եվրոպական շուկաներ մուտքի քննարկումների մասին է։ Բայց դա, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը, բավարար չէ «Ռուսաստանից ցատկի» համար։ Անվտանգության հարցերով Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել «արևմտյան հովանոցով»՝ կարծելով, որ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնա ր ա վոր աշխարհաքաղաքական նկրտումները։

Ուստի, կա այնպիսի զգացողություն, որ այս փուլում Փաշինյանը ձգտում է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք առճակատման մակարդակի, և երկրորդ հերթին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել Հայաստան-ԱդրբեջանԹուրքիա ձևաչափ՝ արևմտյան երաշխիքներով և հակառուսական հիմքով: Բացի այդ, Երևանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը ճանաչելուց հետո վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման հիմնարար բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով առաջանում են բարդություններ, կարող են լուծվել նոր պայմաններով և նոր հիմքերով: Այդ իսկ պատճառով Փաշինյանի՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի հետ բրյուսել յան առաջիկա հանդիպումը ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ «եվրոպական նկրտումները» ցուցադրվում են Բաքվին ու Անկարային։

Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և օգտագործել է Կիևը»։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ հիմք է դրվում «հարմար պահին» 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Ի դեպ, Փաշինյանն այդ հարցը, ըստ ամենայնի, քննարկել է մարտի 23ին Գյումրու տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և մտերիմների հետ հինգ ժամ տևած փակ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարվում։ Հիմա հարցն այն է, որ Փաշինյանն Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ կարող է խաղարկել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը», որպեսզի քողարկի իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և Ղարաբաղյան ուղղությամբ։

Առայժմ փաստն այն է, որ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երևանին որևէ արդյունք չի տվել։ Հիմա Արևմուտքից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դրվում զոհասեղանին: Չնայած նշենք, որ դրանք դեռ նկատելի հստակությամբ չեն սահմանվել։ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նույնիսկ ռազմական համագործակցության ոլորտում Երևանը դեռ չի հատել «կարմիր գծերը», թեև մտադիր է Մոսկվայի հետ իր «բաժանումը» թանկ վաճառել Արևմուտքին։ Եթե Փաշինյանը Բրյուսելում չստանա ինչ-որ լուրջ տնտեսական և այլ օգնություն Արևմուտքից, ավելի ճիշտ՝ համաձայնություն Հայաստանը վերցնելու իր թևի տակ, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։

Մյուս կողմից՝ Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան մոդերատորության ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես ուժերի առկա հարաբերակցության վերանայման միջոցով Արևմուտք-Արևելք առճակատման մեջ ներքաշվելու սցենար: Միևնույն ժամանակ, հենց Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով, քանի որ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular