ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ նպատակն է, որ հերոս տղաների մասին պատմող գրքերը թարգմանվեն և օտարներին ներկայացնեն նրանց սխրագործությունները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր շատ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր պատմում են պատերազմի բովով անցած տղաների մասին: Հովհաննես Ջավախեցին այս կարևոր առաքելության մեջ իր ներդրումն ունի մի քանի գրքի տեսքով: Ասում է՝ իր համար առաջնային է կատարված աշխատանքի կարևորությունը, այն, թե ինչպես է ներկայացնում մեր հերոսներին: «Ստեղծագործելով՝ կարծես հերոսի հետ անցնում եմ պատերազմի բովով: Այդ ճանապարհին հայրենասիրություն կա, ոգի: Շատ ծանր է այս ուղին, բայց նախքան գրքեր հեղինակելը, սկսեցի բանաստեղծություններ գրել: Կարծես ինքս ինձ վրա աշխատեցի, որ կարողանամ նախաձեռնել այս կարևոր գրքերի հեղինակությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը:

Նշում է՝ մեր բոլոր հերոսներին ու նրանց ծնողներին ճանաչել է ընկերոջ՝ Սարգիսի միջոցով: «Սկզբում գրում էի պատերազմի մասին, բայց հետո Սարգիսն առաջարկեց տղաներից յուրաքանչյուրի մասին անհատական բանաստեղծություններ գրել, ինձ ուղարկեց նրանց կենսագրությունները, սկսեցի ստեղծագործել, բանաստեղծությունները տարածում էինք սոցցանցային տիրույթում: Ծնողները տեսնում էին, որ մեր նախաձեռնությամբ, առանց որևէ ակնկալիքի ու շահի, տղաներին տողեր ենք նվիրում: Նրանք տեսնում էին, որ մենակ չեն»,-նշում է զրուցակիցս:

Արդեն իսկ տպագրված գրքերի մասին: Նոյ Թևանյանի մասին պատմող՝ «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի պարագայում Հովհաննեսը համահեղինակ է, «Հադրութի հերոս Արկոն» գրքի պարագայում համատեղ աշխատանք է Արկոյի քույրիկի՝ Մարիամի հետ, այս գրքի դեպքում Հովհաննեսը նաև գրքի խմբագիրն է, իսկ «Կամավոր Հովսեփը» նրա հեղինակային գիրքն է: «Գրքերում ընթերցողը գտնելու է տղաներին նկարագրող ու հիշատակող տողեր: Բանաստեղծությունների միջոցով ընթերցողը հասկանալու է, թե ինչպիսի հայրենասեր տեսակ է եղել Նոյ Թևանյանը, ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Նույնն էլ՝ Արկոյի և Հովսեփի պարագայում: Տղաների կերպարը կբարձրացնի նոր սերնդի հայրենասիրական ոգին: «Կամավոր Հովսեփը» գրքում կա մի քանի գլուխ՝ հերոսի կենսագրությունը, նրա մարտական ուղին ու նրա մասին կարծիքներ, մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքը որդուն, պատմվածքներ և բանաստեղծություններ: Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Եղնիկներում մարտնչած Ռոբերտ Հասրաթյանի մասին պատմող գիրքը»:

Հովհաննեսն ասում է՝ իր նպատակն այն է, որ տպագրված գրքերը Հայաստանի սահմաններից դուրս գան և թարգմանվեն տարբեր լեզուներով: «Կարևոր է, որ մեր հերոս տղաների մասին գրքերը թարգմանվեն, շրջեն Հայաստանի սահմաններից դուրս և օտարներին պատմեն տղաների սխրագործությունների մասին: Թշնամին փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ տղաների մասին պատմող գրքերը լավագույնս կներկայացնեն մեր տղաների ոգին, հայրենասիրությունը: Սա բավականին բարդ, ժամանակատար ու ֆինանսներ պահանջող աշխատանք է»,-եզրափակում է հեղինակը:

Հովհաննես Ջավախեցին «Սերն իմ հոգու ընդերքում» գրքի հեղինակն է, շուտով ընթերցողի սեղանին կդրվի սիրո մասին «Լուսնի շողերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular