ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է վերածվել թշնամանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մարդիկ լիովին չեն հասկանում, թե ինչ է նշանակում թշնամություն Ռուսաստանի հետ։

Չալաբյանի կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը Հայաստանի հետ, որից հետո տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա մեկնել Ռուսաստան աշխատելու։

 

«Ռուսաստանի հետ ունենք հսկայական ծավալի առևտուր, ֆինանսական հոսքեր, ներդրումներ։ Ռուսաստանը եթե նույնիսկ ուժային որևէ գործողություն չանի, կարող է տառացիորեն տնտեսապես խեղդել Հայաստանին, որովհետև նշաններ են ցույց տալիս, ասում են՝ շատ մի գրգռեք իրավիճակը, մենք էլ լծակներ ունենք։ Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը սկսկի կիրառել այդ լծակները, որովհետև դա լինելու է մեր ժողովրդի, ամեն մեկի քրտինքի և արյան հաշվին»,- ասել է Չալաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքը Ռուսաստանի հետ հակամարտության ամենաթեժ փուլում է գտնվում. Մակրոնը չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը, իսկ Լեհաստանն ահազանգում է, թե պատերազմը մոտենում է իրենց սահմաններին, և պետք է պատրաստ լինել կռվելու ընդդեմ Ռուսաստանի։

«Արևմուտքում հիստերիան աճում է, թեև չեմ կարծում, որ Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի վրա։ Արևմուտքում ցանկացած գործընթացի նայում են այս պրիզմայով։ Նրանց հետաքրքրում է սեփական անվտանգությունն ու Ռուսաստանի նկատմամբ առավելության հասնելը, ոչ թե Հայաստանը։ Սա հանգեցնում է Հայաստանի պարտությանը, որովհետեւ Արեւմուտքի հետ մեր ցանկացած պայմանավորվածություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին է կատարվում։ Բայց, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է ռազմական ուժով, իսկ Արևմուտքը՝ ոչ։ Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում փափուկ ուժի տեսքով է՝ կարող են, օրինակ, պատժամիջոցներ կիրառել կամ առևտրային սահմանափակումներ մտնել, բայց ռազմական ուժ, ի վերջո չունեն, իսկ Ռուսաստանն ունի։ Ընդ որում, չմոռանանք, որ Հյուսիսային Կովկասում, Կասպից ծովի վրա ևս ռազմական զգալի ներկայություն ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանի վրա շատ ավելի ուղիղ է։ Չմոռանանք նաև, որ Իրանը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշնակիցն է, և Իրանի զինված ուժերն էլ են ազդում տարածաշրջանի վրա՝ հաճախ Ռուսաստանի հետ համատեղ ու կոորդինացված գործողությունների միջոցով։

Ասում են՝ վիզային ռեժիմը կարող են ազատականացնել ԵՄ-ի հետ։ Շատ լավ, հրաշալի է, միայն լավ կլինի, եթե վիզային ռեժիմն ազատականացվի, բայց սրա համար պիտի վճարենք Տավուշի գյուղերո՞վ, առանց վիզայի Եվրոպա գնալ-գալու համար պետք է Տավուշի գյուղերը հանձնե՞նք։ Կշեռքի նժարի վրա հավասար բաներ չեն դրված։ Ցավալին այն է, որ հասարակության որոշ մասն անտարբեր է Տավուշի գյուղերի նկատմամբ, բայց առանց վիզայի Եվրոպա ճամփորդելու նկատմամբ, ընդհակառակը, ավելի տարբերակված է՝ դա ավելի կարևոր է նրանց համար, քան Տավուշի գյուղերը»,- նշեց Չալաբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular