ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակիչը նույն քաղաքի Ավագյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի հարակից տարածքում, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հասցեին՝ միաժամանակ սպառնալով վնասել նրա ավտոմեքենան՝ Եղեգնաձոր քաղաքի Բաղրամյան փողոցով արագ երթևեկելու պատճառով։ Այնուհետև չընդունելով հայհոյանքներ հնչեցնելու համար ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից տեղին արված դիտողությունը՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան, Խանջյան, Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շարունակել է հայհոյանքներով խախտել մարդկանց անդորրը։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 23:55-ի սահմաններում, նշված հատվածով երթևեկելու ընթացքում նկատելով ավտոլվացման կետի լույսերը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել է մեքենան կայանել ավտոլվացման կետին հարակից ճանապարհահատվածում, ապա՝ նախքան մեքենայից իջնելը, վերցրել է ապօրինի ձեռք բերված և առանց հիշյալ ավտոմեքենայի վարորդին զգուշացնելու, նույն ավտոմեքենայի մեջ պահված «АКМ» տեսակի լիցքավորված մարտական հրազենը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ փողոցների խաչմերուկում բազմաթիվ կրակոցներ է արձակել ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Բացի այդ, պարզվել է, որ 32–ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր առանձնատան բակում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, «Կանեփ» տեսակի 26 ամբողջական բույս, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա բնակարանում և դրա օժանդակ մասերում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Եղեգնաձոր քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular