Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 28-ին ադրբեջանական AzTV-ն պետք է եթեր հեռարձակեր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը։
Հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը հայտնել է պատճառների մասին։
«Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առջև, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք տվել։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ պարզաբանումներ են անհրաժեշտ։ Հետևաբար, հեռուստադիտողների միջև խառնաշփոթությունից խուսափելու համար մենք հեռացրել ենք այս գովազդները մեր բոլոր սոցիալական ցանցերի հաշիվներից»,- ասել է նա:
Սեյդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի, բայց երբ, պարզ չէ։