ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ շփման համար:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի հատուկ ծառայությունների աղբյուրը։

«Վախդատ թաղամասի ինը բնակիչ բերման է ենթարկվել մարտի 22-ին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ձերբակալվածները կասկածվում են նաև Իսլամական պետության հետ կապեր ունենալու մեջ:

Աղբյուրը հավելում է, որ Տաջիկստանի հատուկ ծառայությունները ահաբեկչության գործով քննչական միջոցառումներ իրականացնելիս շփվում են ՌԴ անվտանգության ուժերի հետ, ովքեր մասնակցել են ձերբակալություններին Դուշանբեում գտնվելու ժամանակ։

Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 143 մարդ, վիրավորվել՝ 360-ը։ 

Ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակները ձերբակալվել են մարտի 23-ին:

Հիմնական մեղադրյալներ Դալերժոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Ֆարիդուն Շամսիդինը և Մուհամմադսոբիր Ֆայզովը կալանավորվել են կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանքով:

Բացի նրանցից, կա այս կամ այն կերպ գործին առնչություն ունեցող ևս 7 կալանավորված անձ, հիմնականում՝ ՌԴ-ում ժամանակավոր գրանցում ունեցող կամ հաստատված օտարերկրացիներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular