ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից 4 գյուղերն անհապաղ ազատել պահանջող Ադրբեջանը անցել է ակտիվ քարոզչության, թե Ադրբեջանի ողջ բնակչությունը հավատում է գյուղերի վերադարձմանը։

«Հավատո՞ւմ եք, որ Հայաստանի կողմից օկուպացված գյուղերը մոտ ապագայում կազատագրվեն»՝ նման հարցադրմամբ դիմել են երկրի քաղաքացիներին։ Ադրբեջանական լրաջվամիջոցների պնդմամբ՝ հարցման արդյունքների համաձայն՝ մեծամասնությունը հավատում է Հայաստանի տարածքում գտնվող գյուղերի վերադարձին։

«Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 95,8%-ը, վստահ է, որ Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող գյուղերը մոտ ապագայում կազատագրվեն, 3,6%-ը չի հավատում, 0,6%-ը դժվարացել է կարծիք հայտնել»,-նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular