ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արբանյակային նկարներով հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայի հինգ նավ՝ Հեռավոր Արևելքի Վոստոչնի նավահանգստում, ինչը վերլուծաբաններին ստիպում է ենթադրել, որ Ռուսաստանը նավթն է օգտագործում որպես հյուսիսկորեական զինամթերքի դիմաց վճար, գրում է overclockers.ru-ն:

Ըստ Financial Times-ի Ռուսաստանը հակառակ ՄԱԿ-ի պատժամիջոցների, սկսել է նավթի ուղղակի մատակարարումները Հյուսիսային Կորեա:

RUSI Պաշտպանության և անվտանգության վերլուծական կենտրոնը, որը տեղակայված է Լոնդոնում, արբանյակային լուսանկարներում նկատել է հյուսիսկորեական տանկերները, որոնք ուղղություն են վերցրել դեպի Վոստոչնի նավահանգիստ, որը գտնվում է Հյուսիսային Կորեայից 100 կմ արևելք:

Հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ից նավերը այդ հեռավորարևելյան նավահանգիստ են ժամանել անջատված տրանսպոնդերներով, ինչը վկայում է ներմուծման սահմանափակումները շրջանցելու փորձի մասին: Մինչև ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, ըստ ԱՄՆ-ի տվյալների, երկիրը տարեկան ներմուծում էր մոտ 8,5 միլիոն բարել նավթ, որի գրեթե կեսը հում նավթի տեսքով, իսկ մյուս կեսը՝ բենզին, դիզելային վառելիք, մազութ և յուղ:

2017 թվականի հոկտեմբերի 1-ից այդ արտադրանքից միայն 500 հազար բարել է թույլատրվել մատակարարել Հյուսիսային Կորեա, բայց հայտնի է, որ ներկայումս ներմուծման այդ սահմանաչափը զգալիորեն գերազանցվում է:

Լոնդոնում ենթադրում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում նավթի և նավթամթերքների մատակարարումները կարող են հասնել 125 հազար բարելի, ինչը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Թեև ռուսական իշխանությունների կամ նավերի օպերատորների կողմից հայտարարություններ չեն եղել, բայց այդ առաքումները կարող են կապված լինել այն փաստի հետ, որ Հյուսիսային Կորեան անցյալ տարվանից սկսել է արկեր մատակարարել Ռուսաստանին:

RUSI-ի փորձագետները պնդում են, որ նավթի այդ մատակարարումները «ճակատային հարձակում են պատժամիջոցների ռեժիմի վրա», որը կիրառվում է ԿԺԴՀ-ի դեմ, և որ դա այդ պատժամիջոցները շրջանցելու առաջին փորձն է:

ԿԺԴՀ-ին այդ մատակարարումները կօգնեն կայունացնել տնտեսությունը, համալրել զինված ուժերի ռեսուրսները և նպաստել սպառազինության ծրագրին, և որ դա ծառայում է որպես Ռուսաստանի Դաշնություն զինամթերքի մատակարարման վճար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular