ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռուսական մամուլում վերջին օրերին ուշագրավ վերլուծություններ են հայտնվել, որ Ադրբեջանը ամեն գնով փորձում է գնալ իրավիճակի սրման և Տավուշում նոր էսկալացիա հարուցելուն։

Չնայած Ադրբեջանի նախագահ Ալիևի կայունության տեսքը պահպանելու փորձերին՝ իրավիճակն Ադրբեջանում ճգնաժամային է։

44-օրյա պատերազմում տարած հաղթանակը բավարար չէր ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար, ուստի և Ալիևը նոր էսկալացիա է մտմտում։ Այդ երկրում պատերազմում դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, խիստ վերահսկողության և մենաշնորհային իրավիճակի պատճառով, իսկ օկուպացված տարածքներում վերականգնողական ծրագրերը մերժվել են իշխանությունների կողմից, ինչի արդյունքում օտարերկրյա ներդրումները հեռանում են Ադրբեջանից։

Ալիևը ստիպված է Էրդողանին վճարել պատերազմի ժամանակ աջակցության համար, իսկ դա ֆինանսական միջոցների լուրջ հոսքերի փոխանցում է Թուրքիա։ Նավթադոլարները սպառվում են, օտարերկրյա ներդրումների խոստումները բախվում են կոռուպցիայի և անարդյունավետ կառավարմանը։

Խոսելով Հայաստանի տարածքից ադրբեջանական էքսկլավների գրավման մասին՝ Ալիևը փորձում է պահպանել իր բնակչության տոնուսը, բարձր պահել մարտական ոգին և «հաղթանակի » ֆոնին կրկին մոբիլիզացնել մարդկանց և ռեսուրսները։

Ցավալիորեն Հայաստանի իշխանությունները տալիս են Ադրբեջանին այդ հնարավորությունը՝ պարզապես հաղթանակ նվիրելով Բաքվին։

Անի Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular