ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններում անցկացված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց՝ նշված արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնի են նաև «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում իրականացված դիտարկման արդյունքները: Մասնավորապես՝

. Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,

. Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22․03․2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

Վերահսկողողական միջոցառումները դեռ շարունակվում են, ամփոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular