ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ Թաթոյան

ՎԻԴԵՈ

Ադրբեջանի քաղաքականությունն ամբողջությամբ նույնն է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ առավել շատ էր ցուցադրվող ագրեսիվությունը, Հայաստանի դեպքում այդ ագրեսիվությունը չի ցուցադրվում։ «Հիմա ինչ անում են Հայաստանի նկատմամբ, նույնն է, ինչ արվում էր Արցախում՝ 2020-ին։ Կրակոցներով մարդկանց չէին թողնում իրենց վարելահողերն օգտագործել, արոտավայրեր տանել անասուններին։ Ադրբեջանի նախագահի մակարդակով ահաբեկումներ էին հնչում։ Հիմա Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում մենք ունենք նույնը․ եկել ու մոտեցել են մեր գյուղերին ու բնակավայրերին։ Ցանկացած ադրբեջանական ներկայություն մեր որևէ գյուղի հարևանությամբ խաթարում է մարդկանց կյանքը»,- նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ օրինակ Ներքին Հանդը երեք կողմից շրջափակված է ադրբեջանցիներով։ «25 զինված դիրք միայն Ներքին Հանդի շուրջ է։ Այս դիրքերից մի քանիսից են սպանվել մեր չորս զինծառայողները՝ փետրվարին։ Տեսնում ենք, որ այդ ադրբեջանական դիրքերից շատերը ՀՀ տարածքում են։ Մենք ունենք ադրբեջանական զինված դիրք, որը մինչև երկու կմ և ավելի ՀՀ ներսում է գտնվում, այսինքն՝ դեպի մեր երկրի խորքը»,- ասաց Թաթոյանը։

Նա նկատեց՝ գյուղի դպրոցը, ակումբը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ «Դպրոցը 700 մետր է հեռու ադրբեջանական դիրքերից։ Եվ մեր երեխաներն ամեն օր այդ ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular