ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝

«Ակբա բանկ» ԲԲԸ
«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
«ԱյԴի բանկ» ՓԲԸ
«Արարատբանկ» ԲԲԸ
«Արդշինբանկ» ՓԲԸ
«Արցախ բանկ» ՓԲԸ
«Էվոկաբանկ» ՓԲԸ
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
«Յունիբանկ» ԲԲԸ։

Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա շտապեք փոխել Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը՝ հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ մուտք գործելով socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular