«Հայաստանը տանում է դեպի փլուզում». Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստանը տանում է դեպի փլուզում». Լավրով
Հայաստանի ղեկավարությունը «մտացածին պատրվակներով» տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանում ես արդեն ստիպված էի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում:
Հայաստանի ղեկավարությունը, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է Լավրովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։