Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։ «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Բայց երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը Մակրոնի մտածածն էր, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մեզ ոչ ոք այդ մասին տեղյակ չէր պահել:
Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել էր. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք»։ Որևէ բացատրություն չեղավ, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք», - ասել է Լավրովը։
«Բայց երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքը Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ էիք, կարծես, ղարաբաղիներին թողել բախտի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, դուք էիք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։