ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան։
Այս ամենը ես հայտարարում եմ ամբողջ իշխանության անունից․ անհնար է դա, անհնար։
Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է։ Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պիտի պատերազմենք, մենք կպատերազմենք։
Հայաստանի գործողություններն ուղղված չեն որևիցե երկրի դեմ, ուղղված են ՀՀ ինքնիշխան տարածքը, անկախությունը պաշտպանելուն»,– ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ համաձայն այն փաստաթղթի, որը հիմք է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի համար, այս տարածքում գազատար չկա, կա միջպետական ճանապարհի մի կտոր։