Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով գործը տանում է դեպի ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի ղեկավարությունը, ուղղակի, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարվա, երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար գործը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում։
Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը»։