Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հաստատել է քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:
«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի։ Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է : Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են։ Կարծում էի՝ մինչև հիմա պետք դա հասկացած լինեին, բայց պարզվում է՝ չեն հասկացել։ Հոգ չէ,առաջիկայում կհամոզվեն։
Իսկ ինչ վերաբերում է գործի մանրամասներին, հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, անհրաժեշտության դեպքում փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։